Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 
  • «Եկեղեցին, որը մոռացել է Աստծո հույսի և քնքշության մասին, դառնում է սառը եկեղեցի»

    «Եկեղեցին, որը մոռացել է Աստծո հույսի և քնքշության մասին, դառնում է սառը եկեղեցի»

    21.12.2013| 23:33
    Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ Սուրբ Ծնունդը կդիմավորի պապական գահին: Դեկտեմբերի 25-ի կեսօրին Սուրբ Պետրոսի տաճարի կենտրոնական պատշգամբից նա հավատացյալներին կդիմի ավանդական ուղերձով: Տոների նախօրեին Հռոմի պապը հարցազրույց է տվել Թուրինի Stampa թերթին և ասել է. «Սուրբ Ծնունդն ինձ համար հույս է և քնքշություն»:
  • Ձգտում էր իրագործել մեսիական գաղափարը

    Ձգտում էր իրագործել մեսիական գաղափարը

    20.12.2013| 10:50
    Երկու հազար տարուց էլ ավելի է անցել պատմական այն դրվագից, երբ Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը` Հուդա Իսկարիովտացին, մատնեց իր ՈՒսուցչին: Այս մարդը դարձավ դավաճանության խորհրդանիշ` հիշատակվելով մարդկության պատմության մեջ` որպես մատնիչ մարդկության Փրկչի: Կան բազում կարծիքներ, թե ինչու Հուդան մատնեց Հիսուսին: Ամենից արտահայտիչ իրողությունն այն էր, որ նա արծաթասեր էր, այսինքն` Հիսուսին մատնեց գումար ստանալու համար: Առաջին հայացքից այդպես է թվում, սակայն երբ ավելի մանրամասն ենք անդրադառնում աստվածաշնչային տեքստին, Հուդայի արարքի հիմնական դրդապատճառն ավելի է լուսաբանվում:
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.12.2013| 00:01
    Եւ քանզի ցանկութիւն ճաշակման ամենայնիւ զբաղեցուցեալ զմիտս իմ խռովէ, արդ հալածեա զորկորստութիւն յինէն, յորմէ խաբեցայ միշտ և կերակրեա զիս երկիւղիւդ քով սրբով։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.12.2013| 00:00
    Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։
  • Բեթղեհեմում պատմության մեջ առաջին անգամ կվերակառուցեն Քրիստոսի Ծննդյան բազիլիկը

    Բեթղեհեմում պատմության մեջ առաջին անգամ կվերակառուցեն Քրիստոսի Ծննդյան բազիլիկը

    17.12.2013| 12:29
    Բեթղեհեմում վերակառուցվում է Քրիստոսի Ծննդյան բազիլիկը, որ համարվում է 2-րդ կարևոր քրիստոնեական եկեղեցին Սուրբ երկրում: Բազիլիկը կառուցվել է քարանձավի վրա, որտեղ Սուրբ Մարիամը լույս աշխարհ է բերել Հիսուս Քրիստոսին: Ամեն տարի Բեթղեհեմ է այցելում մոտ 2 մլն մարդ:
  • «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը»  (Հովհ. 14.6)

    «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14.6)

    17.12.2013| 11:12
    Հիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ: Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է: Պիղատոսը նրան ասաց՝ «Ի՞նչ է ճշմարտությունը» (Հովհ. 18. 37-38)
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.12.2013| 00:02
    Աղաչեմ, բարերար և ողորմած Տէր, արթունս և զուարթունս պատրաստեա զիս. ուսս ինձ գնալ ի ճանապարհս քո բարիս, զի արժանի եղէց մեծի փառաց քոց։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.12.2013| 00:01
    Ով որ ահից փախչի՝ թող ընկնի գուբը, և ով որ ելնի գբից՝ թող բռնվի որոգայթի մեջ։ Ահա բացվեցին երկնքի պատուհանները, և երկրի հիմքերը ցնցվեցին։ Երկիրը շփոթի ու խռովության մեջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի, տարակուսի և խոնարհվի։
  • Կամենում եմ բարին,  բայց գործում՝ չարը  (Հռոմ. 7.13-25)

    Կամենում եմ բարին, բայց գործում՝ չարը (Հռոմ. 7.13-25)

    13.12.2013| 11:09
    Պողոս առաքյալի գրած նամակներից հռոմեացիներին ուղղված նամակը ամենից ծավալունն է: Ինչպես մնացյալ նամակները, այն ունի տարբեր բաժինններ` ողջույնի, շնորհակալության և այլն: Սակայն գլխավոր մասը վարդապետական բաժինն Է, ուր առաքյալը նաև անդրադառնում է մարդու մեղանչական բնությանը և մեղքից ազատվելու մարդկային ինքնուրույն ջանքերի անկարողությանը: Հռոմեացիներին ուղղված նամակի 7-րդ գլխում Պողոս առաքյալը բացատրում է օրենքի դերը մարդու կյանքում, քրիստոնյայի ազատագրումը հրեական օրենքից, ինչպես նաև անդրադառնում է քրիստոնյայի ներսում առկա հոգևոր պայքարին մեղքի դեմ: Առաքյալն իր անձնական փորձառությամբ բացատրում է մարդու ներքին պայքարը մեղանչական բնության դեմ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.12.2013| 00:02
    Հալածեա, Տէր, զամենայն չար մտածմունս յերկրաքարշ խորհրդոց մտաց իմոց, արմատ բարեաց տնկեա հաստատութեամբ ի սրտի իմում, և պտուղ շնորհաց ի հոգիս իմ նկարեա։